ՊՇՌ թեստի համար նմուշ վերցնելուց մեկ ժամ առաջ խորհուրդ է տրվում առավոտյան չուտել, չխմել, չծխել, չմաքրել ատամները կամ նույնիսկ չողողել բերանը կամ հակասեպտիկ դեղահաբեր չօգտագործել: Այս բոլոր միջոցները նվազեցնում են կեղծ բացասական արդյունք ստանալու ռիսկը: Սակայն ամերիկացի գիտնականները պարզել են, որ առավոտյան թեստ հանձնելու դեպքում այդ ռիսկը նվազում է:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտության ընթացքում Vanderbilt University Medical Cente-ի մասնագետներն ավելի քան 30.000 ՊՇՌ թեստի արդյունք են վերլուծել: Նրանք համեմատել են ստացված արդյունքները նմուշը վերցնելու ժամանակի հետ, ինչպես նաեւ հաշվի են առել հիվանդ պացիենտների մասին տվյալները, ում մոտ թեստն ավելի վաղ SARS-Cov-2 չէր հաստատել:
Արդյունքներն օրվա ընթացքում դրական արդյունքների համամասնությունների երկու անգամ փոփոխություն են ցույց տվել, ընդ որում, դրանց առավելագույն քանակը բաժին է ընկել ժամը 14:00-ին: Ըստ գիտնականների՝ դա կարող է պայմանավորված լինել նաեւ այն հանգամանքով, որ հիվանդների տարբեր խմբերի տարբեր ժամանակահատվածներում են թեստ հանձնում, սակայն ամենահավանական բացատրությունը իմունիտետի ցիրկադային տատանումների մեջ է, որն օրվա ընթացքում տարբեր կերպ է փոխազդում հարուցիչի հետ:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ SARS-Cov-2-ի արտաթորումը ցիկլային է, որի գագաթնակետը բաժին է ընկնում օրվա սկզբին: Այս դիտարկումը համընկնում է այլ վիրուսների՝ գրիպի, հերպեսի եւ Դենգեի հետազոտությունների արդյունքների հետ, երբ հարուցիչի փոխազդեցությունը իմունային համակարգի հետ վիրուսային արտաթորման տատանումների է հանգեցնում օրվա ընթացքում: Ըստ գիտնականների՝ այս հետեւությունները կարող են հիմք դառնալ հիվանդների թեստավորման վերաբերյալ ներկայիս առաջարկությունների ճշգրտման համար: