
Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Ազգային ժողովը կողմ քվեարկեց ռազմական դրությունը հանելու մասին նախագծին՝ «կողմ»՝ 118, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 1:
Նախքան քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Այն ներկայացրել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները: