News.am-ը գրում է. «Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է գնահատական տա ինձ»: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտրարւթյանը, թե «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները, մասնավորապես Գոռ Գեւորգյանը չեն կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ:
«Ընդհանրապես, կհորդորեի, որ գնահատականներ տլու հարցում ցանկցած քաղաքական գործիչ հնարավորինս դրսեւորի զսպվածություն եւ չափավորություն: Եթե ամեն դեպքում մարդը որոշել է այդպիսի դարակազմիկ գնահատականներ տալ, ապա պետք է դրանից առաջ նայի իր անցած ճանապարհին ու հետագծին, մասնավորապես, վերջին մի քանի ամիսներին, պարտված պատերազմին»,-ասաց նա: