Հայացք սփյուռքից:
Սա իրողությունն է, բայց վերջը չէ…
Բոլորն ուզում են վարչախմբի օր առաջ հեռացումը, բայց…
Հեռացնելու պրոցեսին գործնականում նպաստելու առումով շատերը պասիվ ու անտարբեր են, միայն քննադատում են գործ անողներին ու ճռճռան կարծիքներ հայտնում:
#Անտարբերներին, #ինձհամարմիևուններին, #արդենհոգնելենքներին, #մեկամերձեռըչիներին… հայկական պետություն պետք չէ՞:
Այլևս չկա ընդդիմություն, բանակ, կուսակցություն, չգիտեմ ինչ:
Կա թուրք, և կա Հայ: Կամ թուրքի կողմից են, կամ Հայի, երրորդը` չկա…
Այս անտարբեր ու պասիվ մարդիկ փաստորեն թուրքի կո՞ղմն են բռնել:
Իսկ միգուցե մարդիկ անկեղծ և ազնվորեն ուզում են թուրքի հե՞տ ապրել, իսկ մի քանի հարյուր հայ մարդիկ ընկել են դռնեդուռ` համոզում են, որ դա վատ բան է:
Բանակի ընդամենը 20% է Հայի կողմից (ամբողջ բանակից մնացել է մեկ կորպուս), իսկ մնացած բանակը ` բարոյալքված, խեղճի կարգավիճակով շարունակում է զգաստ կանգնած դիմավորել համազգային դավաճանին, այդ դեպքում ու՞մ, և ի՞նչ են ուզում համոզել ու հասկացնել:
Սա վերջն է՞…
Ո’չ, «…սա վերջն է առաջին մասի…»:
Սա ազգի և պետության վերջը չէ…
Չպետք է հուսալքվել, մոռացե’ք…
Բոլորս էլ միանալու ենք և փրկենք երկիրը կործանումից:
Հիշեք խնդրում եմ, համայն հայության ամոթ հանդիսացող, մեր հայրենիքը թուրքին նվիրած և Հայաստանի վարչապետի աթոռին սոսնձված դժգույն և դժբախտ սուբյեկտի վերընտրությունը իր փողոցային խունտայի հետ, լինելու է Հայաստանի վերջնական կործանումը:
Աստված պահապան…
Խորեն Մարդոյանի էջից:
Հայացք սփյուռքից:
Սա իրողությունն է, բայց վերջը չէ…
Բոլորն ուզում են վարչախմբի օր առաջ հեռացումը, բայց…
…Posted by Khoren Mardoyan on Tuesday, March 23, 2021