
Ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին, և մայրը՝ Քրիս Ջեները, միացել են ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությանը, որն ուղղված է Սպիտակ տան ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories-ում «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար է հրապարակել ։ Նույնատիպ լուսանկարներ են հրապարակել նաև Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջեները։ Նրանք նաև նշել են հինգ մարդու, որոնք պետք է նույնպիսի հրապարակումներ անեն։ Քարդաշյան քույրերը նշել են ընտանիքի անդամներին և դիմահարդար Հրուշ Աճեմյանին։
Ակցիային միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ուրիշներ։