Mediaport-ին մանրամասներ են հայտնի դարձել Օնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորին ճնշելու փորձ արած ԱԱԾ-ականի վերաբերյալ։ Խոսքը ԱԱԾ ներքին անվտանգության պետ Հրայր Ավետիսյանի մասին է, որը այցելել էր դատարան՝ սպառնալիքների ներքո կանխելու դատավորի կողմից ԳՇ պետի հայցի բավարարումը։
Հրայր Ավետիսյանը ԱԱԾ համակարգում է հայտնվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչիկ Ղազարյանի անձնական երաշխավորության հիման վրա, քանի որ նրա համագյուղացին է։ Այս փաստն ամրագրված է նաև վերջինիս անձնական գործում: Իշխանափոխությունից հետո Ավետիսյանը պաշտոնի նշանակալի առաջխաղացում է ունեցել՝ սովորական քննիչից դառնալով ներքին անվտանգության պետ, քանի որ հնազանդորեն կատարել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները։
Հ. Ավետիսյանի ծնողները ՌԴ քաղաքացի են, բնակվում են Խիմկի քաղաքում։ ԱԱԾ-ում նրա մականունը «պապիկ» է, քանի որ օրվա ընթացքում տասնյակ անգամներ զանգել է պապին՝ մանրամասն պատմելով իր առօրյայի մասին՝ ընդմիջմանը կերածից, մինչև տուն վերադարձի ժամեր։