Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք, առողջացել է 433 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք, առողջացել է 433 մարդ

Հայաստանում մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք, առողջացել է 433 քաղաքացի, մահացել է՝ 18-ը:

Մեկ օրում կատարվել է 5525 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 828159-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն առողջացման, 3434-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է: