Հրապարակվել է լեռնադահուկորդ Թանդեի անհաջող ցատկի ու ընկնելու տեսանյութը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է լեռնադահուկորդ Թանդեի անհաջող ցատկի ու ընկնելու տեսանյութը

Հինգշաբթի՝ մարտի 25-ին, Սլովենիայի Պլանիկա քաղաքում Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ վարժությունների ժամանակ նորվեգացի լեռնադահուկորդ Դանիել-Անդրե Թանդեն ընկնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Հաղորդում է TVP Sport-ը: Թադեն ցատկելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և վատ վայրէջք կատարել: Մարզիկին պատգարակով տեղափոխել են, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց:

«Դանիել-Անդրե Թանդեի առողջական վիճակն ընկնելուց հետո կայուն է: Նրան ուղղաթիռով տեղափոխեցին Լյուբլյանայի բժշկական կենտրոն ՝ հետագա հետազոտությունների և բուժման համար»,- հայտնում է FIS-ը Twitter-ում:

Թանդեն 2018-ի օլիմպիական չեմպիոն է թիմային պայքարում, ինչպես նաև աշխարհի քառակի չեմպիոն:

shantnews.am