Ովքեր են Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալով հետաքրքրված. politik.am
Advertisement 1000 x 90

Ովքեր են Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալով հետաքրքրված. politik.am

Համաշխարհային պրակտիկայի մեջ կարելի է եզակի բացառությունների շարքին դասել այն, որ պատերազմում պարտված իշխանությունը արտահերթ ընտրությունների գնա, հրաժարականի փոխարեն եւ այն էլ հույս ունենա, որ կարող է վերարտադրվել։ Այս առումով Հայաստանի գործող իշխանությունները ուզում են դառնալ ռեկորդակիր։ Ու այստեղ բավական հետաքրքիր հարց է առաջանում։

Իսկ ինչի՞ վրա է հույս դրել օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ քիչ է, թե ոչ թե հրաժարական է տալիս, այլ գնում է արտահերթի, մի բան էլ մասնակցում է, թերեւս հույս ունենալով, որ կկարողանա նորից վստահության քվե շահել եւ կազմել կառավարություն, դառնալով կրկին մեծամասնություն խորհրդարանում։

Առաջին պատասխանը, որ այս հարցի դեպքում առաջանում է այն է, որ հաստատ ադեկվատ մարդը, ով մտահոգ է իր երկրի համար, հաստատ Նիկոլ Փաշինյանին քվե չի տա, որովհետեւ Փաշինյանը այժմ ընկալվում է որպես պարտության սիմվոլ եւ կապիտուլյանտ։ Փաշինյանի վարչապետությունը ձեռնտու է ավելի շատ Բաքվին եւ Անկարային, քան Հայաստանի քաղաքացուն, քանի որ հենց Բաքուն եւ Անկարան են, որ ցանկանում են, որ հայկական պետականությունը գոյություն չունենա, որով ռեգիոնում նրանց համար կապահովվի ինքնավստահ լիդերություն։

Բացի այդ, Փաշինյանի վարչապետությունը ձեռնտու է նաեւ Իսրայելին։ Սա բնական է, քանի որ Փաշինյանի այլընտրանքն այժմ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ Քոչարյանի իշխանության գալը կարող է նշանակել լավ հարաբերություններ Երեւանի եւ Թեհրանի միջեւ, իսկ դա արդեն ձեռնտու չէ Փաշինյանին։

Հաջորդ շահառուն, ով հետաքրքրված է Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալով՝ Մեծ Բրիտանիան է։ Հենց Լոնդոնն է, որ ամենից լուրջ ռեսուրսներն ունի Հայաստանում։ Լոնդոնն այսօր ըստ էության ամենալարված հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը Հարավային Կովկասում Հայաստանն է։ Ահա այս երկրներն են, որ համարվում են ամենից հետաքրքրվածը Փաշինյանին իշխանության ղեկին պահելու համար։

politik.am



Նման նյութեր