Սննդամթերքի մեջ օգտագործվող կոնսերվանտը կարող է վտանգ ներկայացնել իմունային համակարգի համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սննդամթերքի մեջ օգտագործվող կոնսերվանտը կարող է վտանգ ներկայացնել իմունային համակարգի համար. հետազոտություն

Սննդամթերքի մեջ օգտագործվող հայտնի կոնսերվանտը կարող է վտանգ ներկայացնել իմունային համակարգի համար: Այս մասին ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է International Journal of Environmental Research and Public Health-ում:

ToxCast-ի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տրետ-բուտիլհիդրոխինոն (կամ TBHQ) կոնսերվանտը վնասում է ինչպես բջջային թեստերում, այնպես էլ կենդանիների վրա փորձարկումներում իմունային համակարգը:

TBHQ-ն տասնամյակներ շարունակ լայնորեն օգտագործվում է վերամշակված սննդամթերքի մեջ եւ չի կատարում ոչ մի գործառույթ, բացի պիտանելիության ժամկետի երկարացումը: Գիտնականները պարզել են, որ այն ազդում է իմունային բջիջների սպիտակուցների վրա դոզաներով, որոնք նման են նրանց, որոնք վնաս են հասցնում ավանդական հետազոտություններում:

Նշենք, որ ավելի վաղ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ TBHQ-ն կարող է ազդել գրիպի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վրա եւ կարող է կապված լինել սննդային ալերգիայի աճի հետ:

med.news.am