Հրանտ Դինքին սպանած անձանց ցմահ ազատազրկման են դատապարտել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հրանտ Դինքին սպանած անձանց ցմահ ազատազրկման են դատապարտել. armeniasputnik.am

Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ոստիկանության 3 նախկին բարձրաստիճան աշխատակիցների, որոնք մեղադրվում էին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանությանը մասնակցել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Թուրքիայում անվանում են FETO և համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են նաև ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին։

Ստամբուլի դատարանը Դինքի սպանության նախապատրաստման համար մեղավոր է ճանաչել ու ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզության բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին ու Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրագրող Էրջան Գյունը, որին մեղադրել են FETO-ին անդամակցելու մեջ։ Մի քանի մեղադրյալներ արդարացվել են։

armeniasputnik.am