Թրամփը նախատեսում է վերադառնալ սոցիալական ցանցեր «իր սեփական պլատֆորմով»
Advertisement 1000 x 90

Թրամփը նախատեսում է վերադառնալ սոցիալական ցանցեր «իր սեփական պլատֆորմով»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կվերադառնա սոցիալական կայքեր «իր պլատֆորմի միջոցով: Այս մասին Fox News-ին ասել է նրա խորհրդական Ջեյսոն Միլլերը:

Ըստ Միլլերի, Թրամփը սոցիալական կայքեր կվերադառնա երկու-երեք ամիս հետո, մինչև այդ  նախկին նախագահը մտադիր է աշխատել իր սեփական պլատֆորմի վրա, որն «ամբողջությամբ կփոխի խաղը» և կգրավի «տասնյակ միլիոնավոր» օգտվողների:

Հունվարի 6-ին Ամերիկյան Կոնգրեսի շենքի գրոհից հետո մի շարք սոցիալական ցանցեր արգելափակել են ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները: Twitter-ը, որը Թրամփի կողմից օգտագործվող հիմնական հարթակն էր, ասում է, որ Թրամփի էջն ընդմիշտ արգելափակված է: Սոցիալական ցանցում այս որոշումը բացատրվում էր նրանով, որ քաղաքական գործիչը կարող է բռնության ալիք հրահրել:

Թրամփն ինքը ասել է, որ Twitter-ը դարձել է ձանձրալի, և արդեն «այն չէ», ուստի նա չի ցանկանում վերադառնալ այնտեղ:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով հանդիպումը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել էր Բայդենը: Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենթի մասին բանաձևի ընդունման օգտին: Դրանից հետո Սենատն արդարացրեց Թրամփին:

Սիրարփի Աղաբաբյան