
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձել է մանկական գրքի հերոս։ «Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը» վերնագրով գիրքը նվիրված է Օհանյանի կնոջը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին, սակայն հեղինակն անդրադարձել է նաեւ նրա ընտանիքին։
«Քոլեջի ընկերներիցս մեկն այն ինձ ուղարկեց․ մանկական գիրք Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքի մասին։ Եվ ձեր տղային եւ մի քանի էջ է բաժին ընկել, սակայն ինչպես միշտ, Օլիմպիա Օհանյանը մեծ ուշադրություն է գրավել»,- Instagram-յան էջում գրել է Օհանյանը՝ մի քանի լուսանկար հրապարակելով։