Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս գիշեր մեր զոհվածների մարմինները Արցախից ՀՀ տեղափոխող մեքենան քարկոծել են ադրբեջանցիները, ապակիները ջարդել։ Վարորդը չի կանգնել, քշել է, հասել է Գորիս։ Միաժամանակ ՀՀ անպաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «մարտի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ»:
Ամեն ինչ տրամաբանական է. եթե պետության ղեկին թշնամի գայլերի բանավոր հրահանգները կատարող տուզիկներ են, ապա այլ կերպ չի էլ կարող լինել»։