Ճապոնացի գիտնականներն առաջարկել են նոր մեթոդ, որի միջոցով դաստակի «թունելային» համախտանիշը կարելի է հայտնաբերել ընդամենը 30 վայրկյանում: Նրանք միավորել են շարժման վերլուծությունը, որի մեջ օգտագործվում է սմարթֆոնների համար հավելվածը, եւ մեքենայական ուսուցումը, որը շեղումները հայտնաբերելու համար կիրառվող մեթոդ է:
Հետազոտական խումբը՝ Տոկիոյի բժշկական եւ ատամնաբուժական համալսարանից դոկտոր Կոձի Ֆուձիտայի եւ Կեյո համալսարանից դոցենտ Յուտ Սուգիուրի ղեկավարությամբ, ուշադրությունը կենտրոնացրել է հիվանդության զարգացմանը զուգահեռ բթամատի շարժման վատթարացման վրա եւ վերլուծել դրա բնութագրերը:
Մասնագետները մշակել են սմարթֆոնների համար խաղային հավելված, որը կարելի է խաղալ բթամատներով, եւ ծրագիր են պատրաստել, որը որոշում է խաղի ժամանակ բթամատի շարժման հետագիծը եւ մեքենայական ուսուցման միջոցով գնահատում հիվանդության հավանականությունը: Պարզ խաղի հավելվածը կարող է դաստակի «թունելային» համախտանիշի առկայությունը հայտնաբերել 30-60 վայրկյանում: