«Գոյատևման» ռեժիմում ապրող մարդը, ըստ սահմանման, չի կարող հասնել հաջողության, ձախողվում է իր գրեթե բոլոր նախաձեռնություններում, ապրում է չքավորության մեջ և ձեռք է բերում «լուզերի» հոգեբանություն․ Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Գոյատևման» ռեժիմում ապրող մարդը, ըստ սահմանման, չի կարող հասնել հաջողության, ձախողվում է իր գրեթե բոլոր նախաձեռնություններում, ապրում է չքավորության մեջ և ձեռք է բերում «լուզերի» հոգեբանություն․ Ղազինյան

Վերջին 30 տարին, որոշ վերապահումներով, Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում է հանրային և պետական վարքագծի «գոյատևման» ռեժիմում` դրանից բխող բոլոր կործանարար հետևսնքներով։

«Գոյատևման» ռեժիմում մարդն ապրում է օրվա խնդիրները լուծելու հրամայականով` պլանավորելով իր հանրային, սոցիալական և քաղաքական վարքագիծը առավելագույն կարճ և տեսանելի հեռանկարով։ Իսկ վարքագծի հիմքում դրվում է ոչ թե գիտակցական բազան, այն է իդեալները, արժեքներն ու սկզբունքները, այլ առավելապես ենթագիտակցական իմպուլսները` «օրն անփորձանք ու կուշտ գլորելու» ակնկալիքով։

«Գոյատևման» ռեժիմում մարդը երկար չի մտածում, չի խորանում իրողությունների ու երևույթների մեջ, չի տեսնում իրողությունների թաքնված շերտերը, այլ բավարարվում է իր հոգեկան և ֆիզիկական պահանջմունքները բավարարող մակերեսային և կարճսժսմկետ հանգամսնքներով։

Սա անխուսափելիորեն հանգեցնում է ապագայի մասին պատկերացումների խեղման, հույսի և հավատի, վստահության ու կանխատեսելիության կորստի, թուլացնում և ապա վերացնում է սոցիալական տարբեր տեսակի կապերի ու շփումների հիմքերը` փոխադարձ վստահությունը, հավատը, կտրում է մարդուն հասարսկությունից և փակում նրան նեղ աձնական միջավայրում։

Մարդուն այդ միջավայրից դուրս ոչինչ չի հետաքրքրում, կարևոր չէ, իրեն չի անհանգստացնում իր միկրո միջավայրից դուրս տեղի ունեցող գործընթացներն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հասել իր տան շքամուտքին։ Ավելի կարճ և հասկանալի լինելու համար այս երևույթը կարելի է բնութագրել երպես հավաքական շահի ոչնչացում, հավաքական մտքի ու գաղափարի նիգիլացում` դրանց փոխարեն առաջ բերելով նեղ անձնական շահերը, ենթագիտսկցական հույզերն ու հետաքրքրությունները։

«Գոյատևման» ռեժիմում ապրող մարդը, ի զորու չլինելով մտածել և պլանավորել իր անելիքը,իր վարքագիծը և իրեն շրջապատող երևույթների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում կառուցում է նախկինում տեղի ունեցած իրադարձությունների և փաստերի վրա, որոնք կարծրացած են իր հիշողության մեջ, իր կողմից ընդունվել և ճանաչվել են որպես անբեկանելի ճշմարտություն։

Մարդու այս ռեժիմով է պսյմանավորված նրա վերաբերմունքը հասարակական և քաղաքական գործընթացների և նրանում ակտիվ դերակատարություն ունեցող գործիչների նկատմամբ։ «Գոյատևման» ռեժիմի շրջանակներում մարդը քաղաքական գործընթացներն ու գործիչներին ընկալում և գնահատում է կարծրացած, որպես կանոն մանիպուլյացիոն և կեղծ պոստուլատների ու համազմունքների տիրույթում` հիմքում դնելով ՆԱԽԿԻՆՈւՄ տեղի ունեցած կամ հորինված երևույթներն ու իրողությունները։

Ինքնուրույն մտածելու, վերլուծելու, գնահատելու կարողությունն ու ցանկությունը «գոյատևման» ռեժիմը ուղղակի բացառում է, քանի որ օրվա ռեժիմով ապրող և օրվա խնդիրները լուծող մարդը օբյեկտիվորեն չի կարող պլանավորել իր կարճաժամկետ վարքագիծը։

«Գոյատևման» ռեժիմում ապրող մարդը, ըստ սահմսնման, չի կարող հասնել հաջողության, ձախողվում է իր գրեթե բոլոր նախաձեռնություններում, ապրում է չքավորության մեջ և ձեռք է բռրում «լուզերի» հոգեբանություն։

Չունենալով իր ձախողումների մեջ առաջին հերթին իրեն մեղադրելու գիտակցություն և համարձակություն, նա սկսում է փնտրել մեղավորներ, որոնց շրջանակը շատ լայն է. իշխանությունից մինչև իր հաջողակ ու աշխատասեր բարեկամն ու հարևանը։ «Մեղավոր» նշանակելու հարցում օգնության են գալիս իրենց «ընդդիմություն» հռչակած, իրենց հոգին ու մինտքը սատանային վաճառած, ստախոս ու ահայրենիք տարրեր, որոնք` շուրջբոլորը ատելություն ու մաղձ սփռելով, մարդու մեջ արթնացնում են ատելություն դեպի պետությունը, հաջողակ, բանիմաց, խելացի ու լավ ապրող բարեկամն ու հարևանը։

«Գոյատևման» ռեժիմով ապրող մարդու համար առաջնային ու կարևոր է ոչ թե իր կյանքի պայմանների բարևլավումը, այլ կյանքի առավել լավ պայմաններ ունեցող բարեկամների և հարևանների կյանքի վատացումը։ Այլ կերպ ասած, այս կատեգորիայի մարդկանց առաջնորդում է չարությունը, նախանձը, ատելությունը դեպի ուսյալն ու հաջողակը, ստեղծագործողն ու կառուցողը։

Սա պետք է փոխվի, մարդկանց պետք է հավատ ներարկել դեպի իրենց ապագան, վստահություն ներշնչել դեպի պետությունը, ստիպել հրաժարվել ապրել անցյալով և նայել դեպի ապագա։

Կենսագործունեության «գոյատևման» ռեժիմի կործանարար ու քայքայիչ էֆեկտը չեզոքացնելու նպատակով օր առաջ պետք է անցնել հասարական, քաղաքական և անձնական կենսագործունեության «էվոլյուցիոն» ռեժիմին` ստեղծելով ռազմավարական կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման գործուն կառավարման համակարգ և կոնկրետ քայլեր ձեռնարկել սոցիալական անվստահության ու մեկուսացվածության մթնոլորտը յավաքական վստահության և կանխատեսելիության հարթություն տեղափոխելու համար։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից:

Վերջին 30 տարին, որոշ վերապահումներով, Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում է հանրային և պետական վարքագծի «գոյատևման»…

Posted by Artur Ghazinyan on Tuesday, March 30, 2021



Նման նյութեր