Կանադան ժամանակավոր դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը
Advertisement 1000 x 90

Կանադան ժամանակավոր դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը

Պացիենտների մոտ թրոմբների ձեւավորման ֆոնին Կանադան ժամանակավոր դադարեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը:

Ինչպես հայտնում է AP-ը, համաձայն իմունիզացիայի հարցերով ազգային խորհրդատվական կոմիտեի նախագահի տեղակալ Շելի Դիքսի հայտարարության՝ այդ դեղամիջոցով պատվաստումը դադարեցվում է 55 տարեկանից ցածր տարիքի քաղաքացիների համար:

Նշվում է, որ այդ դեղամիջոցով պատվաստվածների մոտ թրոմբոզի հավանականությունը կազմում է 1-ը 100 000-ի նկատմամբ՝ չնայած ավելի վաղ համարվել է, որ նման կողմնակի էֆեկտը կարող է գրանցվել միլիոնից մեկ պատվաստվածի մոտ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի մի շարք երկրներ ժամանակավոր դադարեցրել կամ արգելել են AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները պատվաստված պացիենտների մոտ թրոմբոզի հայտնաբերման պատճառով: Սակայն պատվաստանյութը ստեղծողները պնդում են, որ այն անվտանգ է: Ընկերությունում հայտարարել են, որ պատվաստումից հետո ավելի քան 17 մլն մարդու առողջական վիճակի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել թոքային արտերիայի էմբոլիայի, թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման բարձր ռիսկի մասին տվյալների բացակայությունը:

news.am