
Կյանքի 83-րդ տարում դեկտեմբերի 21-ին հիվանդանոցում մահացել է Վախթանգովի անվան թատրոնի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Շալևիչը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Ծանր հիվանդությունից հետո հիվանդանոցում մահացել է Վյաչեսլավ Շալևիչը»,- ասել է նա:
Շալևիչը 1998-ից մինչև 2011 թվականը գլխավորում էր Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվաg դրամատիկական թատրոնը՝ միաժամանակ խաղալով Վախթանգովյան թատրոնում: Այստեղ նա խաղացել է «Նավահանգիստ», «Ճայը», «Անմեղ մեղավորները» և բազմաթիվ այլ ներկայացումներում:
Կինոաշխատանքների թվում են` «Կապիտանի աղջիկը», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Բրեժնև», «Դարաշրջանի աստղը» և այլ կինոնկարներ: