
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե նախարար Հակոբ Արշակյանը հրաժարականի դիմում է գրել:
Նա տեղեկացրեց, որ այս պահին նախարարը աշխատավայրում է, հանդիպման է մասնակցում, որից հետո ինքը կկարողանա ճշտել տեղեկատվության իսկությունը:
Իր հերթին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը NEWS.am-ին հայտնեց, որ կառավարությունն այս պահի դրությամբ Հակոբ Արշակյանի ազատման դիմում չի ստացել: