Այսօր շատ կարեւոր մտորումների օր է։ Ավագ չորեքշաբթի։ Մատնության օրն է։ Այսօր հիշում ենք մատնիչին, որը ԿՅԱՆՔԸ գնահատեց ընդամենը 30 արծաթ։
Թող չթվա, թե դա կարող էր լինել միայն 2000 տարի առաջ։ Ամեն օր ամեն մեկս այդ ընտրության առաջ ենք կանգնում` հավատարիմ մնա՞լ, թե՞ 30 արծաթ վերցնել։ 30 արծաթը կարող է լինել այլ թիվ` մեծ կամ փոքր, լումա, սենթ կամ միլիարդ, կարող է լինել ցանկացած այլ բան, որը հավատարմությունը չի…
Մատնե՞լ, դավաճանե՞լ մտերիմին, հարազատին, ընկերոջը, Հայրենիքը…
Այսօր մենք մեկ, բայց ընդհանրական մատնիչի անուն ենք տալիս… Հուդա։ Մատնիչ, որը ուժեղ կամ թույլ, հաղթած կամ հաղթված ապրում է յուրաքանչյուրիս մեջ…
Ցանկացած հարցում մեր ընտրությունն արդարացնելու, մատնությունն իմաստավորելու համար պատճառներ ունենք, բայց կան մատնություններ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, որոնք աններելի են։
Հուդան կարծեց, որ իրեն ներել անհնար է ու գնաց ինքնասպանության…
Հուդան էլ իր համար արդարացում ուներ մատնելիս… Երկու օր հետո զղջաց… բայց ուշ էր։
Այսօր մեր մեծ ընտրությունը Հայրենիքին հավատարիմ մնալու կամ թշնամուն մատնելու միջեւ է։
Այսօր Ավագ չորեքշաբթի է։ Այսօր շատ կարեւոր մտորումների օր է։
Այսօր շատ կարեւոր մտորումների օր է։ Ավագ չորեքշաբթի։ Մատնության օրն է։ Այսօր հիշում ենք մատնիչին, որը ԿՅԱՆՔԸ գնահատեց…
Posted by Նոյեմի Անդրեասյան on Wednesday, March 31, 2021