«Հայաստանի Հանրապետություն» թերթ. Պետդեպը հաստատում է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմին
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» թերթ. Պետդեպը հաստատում է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմին

«ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որի Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձել է նաեւ անցած տարվա իրադարձություններին։ Մասնավորապես, Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հատվածում նշված է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանին են անցել երեք լրացուցիչ տարածքներ։ Այստեղ կարեւոր է արձանագրել, որ փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին, թեեւ չի հստակեցվում, թե ինչ բնույթի մասնակցության եւ աջակցության մասին է խոսք գնում։

Անդրադառնալով պատերազմի ընթացքին, զեկույցում նշվում է, որ «ինտենսիվ մարտերի ընթացքում ստացվել են հավաստի հաղորդումներ անօրինական սպանությունների մասին, որոնք ներառում են կարճատեւ մահապատիժներ եւ քաղաքացիական անձանց զոհեր», որոնց վերաբերյալ երկու կողմից էլ բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Ցավոք, զեկույցում վայրագությունների, խոշտանգումների եւ պատերազմական հանցագործությունների մասին արձանագրելիս ներկայացվում է, որ դրանք երկու կողմից էլ իրականացվել են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Նման նյութեր