
Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայկ Չոբանյանը նշանակվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: