Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը Միշել Լեգրանին նվիրված համերգ կունենան
Advertisement 1000 x 90

Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը Միշել Լեգրանին նվիրված համերգ կունենան

Ապրիլի 10-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա Գարի Քյոսայանի եւ նրա ջազ քառյակի համերգը նվիրված մեծ կոմպոզիտոր Միշել Լեգրանին։

Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի նոր եւ սիրված հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաեւ Միշել Լեգրանի ստեղծագործությունները։ Հանդիաստեսին անակնկալ է սպասվում։

Կմասնակցեն Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Ալլա Սահակյանը, Վարշամ Գեւորգյանը։

«Յուրաքանչյուր արվեստագետի պարտականությունն է բեմից ճաշակ թելադրել եւ որակով երաժշտություն փոխանցել հանդիսատեսին։ Միշել Լեգրանի ավանդը համաշխարհային ձայնապնակում ահռելի մեծ է։ Իսկ նրա երաժշտությունը սիրելի է բոլոր տարիքի ունկնդրի համար»,- նշում է Քյոսայանը։

news.am