Բիտանական «The Sun» պարբերականը սենսացիոն նյութ է հրապարակել. իբրեւ լրատվամիջոցի լրագրողների ձեռքում հայտնվել են արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի գաղտնի հարսանիքի կադրերը, որը տեղի է ունեցել «հիմնական», պաշտոնական ու «թագավորական» հարսանիքից երեք օր առաջ։
Պարբերականի հրապարակած կադրերում պատկերված են արքայազն Հարին ու կինը, եւ լուսանկարի այդ մասը ճշմարտանման տեսք ունի։ Սակայն լուսանկարի մյուս հատվածը շոկի է ենթարկել ընթերցողներին. նրանց առջեւ Քենթրբերիի արքեպիսկոպոսն է՝ կիթառը ձեռքին եւ Էլվիս Փրեսլիի նման հագնված։ Պարբերականը նույնիսկ մեջբերում է գաղտնի արարողության եւս մեկ մասնակցի խոսքերը. «Դա հիանալի պահ էր, բայց կարծում եմ՝ նաեւ մի փոքր տարօրինակ»։
Եկեղեցականն, իբեւ, նվագել է Էլվիսի բազմաթիվ երգեր, որոնք նվիրված են սիրուն, իսկ երկու անգամ կատարել է Էլվիսի երգերից Մեգանի սիրելին՝ «Suspicious Minds»։
Լուսանկարին հաջոդում է ապրիլմեկյան լավագույն կատակերի մասին նյութի հղումը, ինչն ընթերցողներին հնարավորություն է տվել ենթադրելու, որ լուսանկարը Հարիին եւ Մագանին ծաղրելու փորձ է։ Ենթադրվում է, որ հերթական «խայթոցը» կապված էր Օփրա Ուինֆրիին տված Հարիի ու Մեգանի հարցազրույցի հետ. այդ պատճառով էլ տեքստում հիշատակվում էր «թակարդն ընկածների» մասին բառերով երգը։
Հարցազրույցում Մարքլն ու արքայազն Հարին մի շարք հայտարարություններ են արել, որոնք հանրային մեծ արձագանք են ստացել։ Մասնավորապես, Մեգանը ռասիզմի մեջ է մեղադրել բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին, որոնք անհանգստացել են, որ արքայազն Հարիի որդու մաշկը շատ մուգ կլինի։ Բացի այդ՝ նա նշել է, որ ինքնասպանության մասին մտքեր է ունեցել, սակայն իրեն ոչ ոք չի օգնել։