Տնային փոշին ալերգիաների պատճառ կարող է դառնալ․ զգուշացնում է ալերգոլոգ-իմունոլոգը
Advertisement 1000 x 90

Տնային փոշին ալերգիաների պատճառ կարող է դառնալ․ զգուշացնում է ալերգոլոգ-իմունոլոգը

Տնային փոշին ալերգածին հատկություն ունի եւ կարող է դառնալ պատճառ ալերգիաների։ Այս մասին հայտարարել է ռուս ալերգոլոգ-իմունոլոգ Մարինա Ապլետաեւան, Звезда-ի հետ զրույցում։ «Գոյություն ունի ալերգիկ ռեակցիա տնային փոշուց։ Տնային փոշին ունի հատուկ կենսաբանական բաղադրիչներ, որոնք առաջացնում են ալերգիաներ»,- ասել է Ապլետաեւան։

Նա մանրամասնել է, որ ալերգիայի մասին կարող են վկայել քթի շրջանում քորը, փռշտոցը, քթարտադրությունը, չոր հազը։ Բժիշկը սխալ է համարում ալերգիայի առկայության անտեսումը, քանի որ այն կարող է բորբոքային պրոցեսներ առաջացնել եւ դառնալ խրոնիկ։ Այս ամենից խուսափելու համար, առնվազն շաբաթական երկու անգամ տանը պետք է «թաց մաքրում» իրականացնել։

hraparak.am