Հայաստանում ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175 հազար 401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 16 հազար 150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869 հազար 652 թեստավորում:
Ապրիլի 2-ին կատարվել է 4 հազար 976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Առկա է 856 առողջացած և 23 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 918 է: