Բրիտանական Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը դարձել է հազվագյուտ աստերոիդի՝ Դիդիմի հատկությունների մասին գիտական աշխատանքի համահեղինակ, գրում է Naked Science-ը։
Երաժիշտը մասնագիտությամբ աստղաֆիզիկոս է։ Նա նույնիսկ ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան, որը ստացել է ատենախոսության պաշտպանությունից հետո։
Այս աստերոիդի առանձնահատկությունն այն է, որ այն չի քայքայվում կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ, ինչպես դա անում են մյուս նման երկնային մարմինները:
Գիտական աշխատանքի շրջանակներում հետազոտության հեղինակները կառուցել են Դիդիմի եռաչափ մոդելը, որի օգնությամբ նմանակել են նրա պտույտը եւ փլուզումը: Արդյունքում հետազոտողները պարզել են ուժի մեծությունը, որը զսպում է աստերոիդի բեկորները։
news.am