GQ Super Women մրցանակի դափնեկիրներ են դարձել տարբեր ոլորտներից 12 կին։ Նրանց թվում են լրագրող Կատերինա Գորդեեւան եւ ռեժիսոր Աննա Մելիքյանը, հաղորդում է ТАСС-ը:
«Ապրիլի 2-ին մոսկովյան «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում GQ ամսագիրը կազմակերպել է իր երրորդ մրցանակաբաշխությունը՝ GQ Super Women-ին։ Այս երեկո պարգեւներ են ստացել գեղեցիկ սեռի 12 ներկայացուցիչներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Աննա Մելիքյանը, իսկ «Մեդիա» անվանակարգում՝ Կատերինա Գորդեեւան, «Բարեգործություն» անվանակարգում՝ Եկատերինա Շերգովան, «Սպորտ» անվանակարգում՝ Ելիզավետա Տուկտամիշեւան, «Արվեստ» անվանակարգում՝ Սոֆյա Տրոցենկոն, «Գաստրոնոմիա» անվանակարգում՝ Ալյոնա Սոլոդովիչենկոն, «Բիզնես» անվանակարգում՝ Յանինա Նովիցկայան, «Օնլայն բիզնես» անվանակարգում՝ Գուզել Սանջապովան, «Կինո եւ թատրոն» անվանակարգում՝ Վիկտորյա Իսակովան, «Երաժշտական արվեստ» անվանակարգում ՝ Աիդա Գարիֆուլլինան, «BOSS woman. Ներքին ուժ»՝ (GQ եւ BOSS հատուկ անվանակարգ) Զարինա Դոգուզովա, «Էներգիա եւ շնորհք» (GQ եւ La Scolca հատուկ անվանակարգ)՝ Յան Գե:
GQ-ի գլխավոր խմբագիր Իգոր Գարանինի կարծիքով մրցանակն օգնում է օգտակար հարաբերություններ կառուցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջեւ արդեն չորս տարի:
news.am