Թեստ. Իմացեք ձեր բացառիկ ունակությունների մասին
Advertisement 1000 x 90

Թեստ. Իմացեք ձեր բացառիկ ունակությունների մասին

Առաջարկվածներից ընտրեք ոսկյա ձեր նախընտրած առարկան ու կարդացեք դրա նշանակությունը։

  1. Ոսկե ատամ։

. Դուք առանց բարդույթների մարդ եք։

. Դուք անհատականություն եք։

. Դուք հազվադեպ եք նահանջում ու չեք խուսափում կոնֆլիկտներից։

. Դուք ուժեղ անձնավորություն եք։

  1. Կարմիր քարով մատանի։

. Դուք հմայիչ եք ու գրավիչ շատ մարդկանց համար։

. Դա բացառիկ շնորհ է՝ մարդկանց դուր գալ։ Ու դուք օժտված եք այդ շնորհով։

. Դուք գեղեցիկ արտաքին ունեք, դուք դուր եք գալիս։

. Մարդիկ հաճույքով օգնում են ձեզ ու շատ բան ներում։

  1. Ոսկի։

. Դուք կարողանում եք փողը կառավարել։

. Խելամիտ տնտեսելը, հաջող ներդնելը, ձեռք բերել կարողանալն անուրանալի տաղանդ է, որը դուք ունեք։

. Դուք հարգանքով եք վերաբերվում ձեր նյութական հարմարավետությանն ու բարեկեցությանը։

. Դուք գիտեք, թե ինչպես բազմապատկել սեփական ֆինանսական կարողությունը։

  1. Սև քարով մատանի։

. Դուք առաջնորդ եք, դուք կարողանում եք մանիպուլյացնել, ուղղորդել, մոտիվացնել։

. Դուք գիտեք, թե ինչ է իրական իշխանությունը։

. Դուք ստրատեգ եք, այսպես ասած՝ գորշ կարդինալ։

  1. Շղթա։

. Դուք հոգատար մարդ եք։

. Դուք իմաստուն ուսուցիչ եք ու լավ դաստիարակ։

. Դուք կարողանում եք ստեղծել ցանկացած տեսակի հարմարավետություն ձեր ու ձեր մտերիմ մարդկանց համար։

. Դուք ձեր հարազատներին հետ եք պահում սխալներից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը