Աշխարհի բոլոր երկրներում մարդիկ անհամբեր սպասում են Ամանորը: Երեխաները Ձմեռ պապին նամակ են գրում, իսկ ծնողները, վաղուց իրենց վրա վերցնելով նրա դերը, հոգու խորքում շարունակում են հավատալ տարեմուտի հրաշքներին:
Եթե հրաշք լինի՝ աշխարհի բոլոր մարդիկ կարողանան միշտ ճամփորդել, կպարզվի, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր Ձմեռ պապը: Եվ նրան դիմելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է հնչում նրա անունը տվյալ երկրում:
Այսպիսով՝
1. ԱՄՆ – Սանտա Կլաուս

2. Մոնղոլիա – Ուվլին Ուվգուն

3. Իտալիա – Բաբո Նատալե

4. Բելարուս – Զյուզյա

5. Ֆրանսիա – Պեղ Նոել

6. Հայաստան – Ձմեռ պապի կամ Կաղանդ պապ

7. Նիդեռլանդներ – Սինտերկլաաս

8. Վրաստան – Թովլիս բաբուա

9. Ֆինլանդիա- Յոուլուպուկի

10. Լեհաստան – Սվյատոյ Նիկոլայ

11. Չինաստան – Սյան Դան Լաոժեն

12. Էստոնիա – Յիլիուվանա

13. Անգլիա – Ֆազեր Քրիսթմաս

14. Շվեդիա – Յուլտումտե

15. Ռուսաստան – Դեդ Մոռոզ

adme.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը







