
Մոսկվայում գտնվելու ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Sputnik Արմենիայի տեղեկություններով` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Քոչարյանն ու Պուտինը շփվել են հեռավար ռեժիմով:
Զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր ՌԴ–ում` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` զրույցը տևել է մոտ 1 ժամ, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամին, կայանալիք ընտրություններին, Արցախում տիրող իրավիճակին, անվտանգային հարցերին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը։