Սաստիկ հրդեհ է մոլեգնում Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի Իտոիգավա քաղաքում: Պատահարի վայրից տեսանյութ է տարածել TV Asahi-ն:
Կրակը ճարակել է շուրջ 140 շենք: Իշխանությունների կարգադրությամբ, կատարվել է տեղի բնակիչների շտապ տարհանում, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից: Թեթև վերքեր են ստացել երկու մարդ: Հրշեջ պահպանության ներկայացուցչի խոսքով՝ կրակը շարունակում է արագորեն տարածվել ուժգին քամու պատճառով, հաղորդել է Reuters-ը: