«44 օր մարդկանց գլուխն արդուկում էին՝ ասելով, որ մենք հաղթում ենք». Քոչարյանը` Արցախի պատերազմի մասին. tert.am
Advertisement 1000 x 90

«44 օր մարդկանց գլուխն արդուկում էին՝ ասելով, որ մենք հաղթում ենք». Քոչարյանը` Արցախի պատերազմի մասին. tert.am

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան վերջին պատերազմին:

«Պատերազմը տևել է 44 օր: Պատերազմի առաջին իսկ օրը ռազմական դրություն է հայտարարվել և լիակատար հսկողություն է սահմանվել ամբողջ մեդիա դաշտի, այդ թվում` սոցցանցերի նկատմամբ: Եվ 44 օր մարդկանց գլուխն արդուկում էին, ասելով, որ մենք հաղթում ենք: Այսինքն՝ շոկը հենց դրանից էր: Բոլորի գլուխն արդուկում էին, որ մենք հաղթում ենք, առաջ ենք շարժվում այլ բնակավայրերի ուղղությամբ: Բայց ես գիտեի՝ ինչ է տեղի ունենում, տեղեկացված մարդիկ գիտեին, թե ինչ է տեղի ունենում»,– ասել է նա:

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ «բնակչությանը այնպես էին լակոտի տեղ դրել, որ այդ ստորագրված հայտարարությունը շատերի համար Հայաստանում շոկ դարձավ»:

«Ինչպե ՞ս այդպես ստացվեց: Հարձակվում էինք, առաջ էինք գնում: Պարզվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի հաջող գործողություն չի եղել, եղել է ձախողումը ձախողման հետևից: Հնարավոր չէ նորմալ բառապաշարով դա նկարագրել, որ եղել է այսպիսի կամ այնպիսի իրավիճակ»,- ասել է Քոչարյանը:
Հարցին այն մասին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահը չի դատապարտում Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու համար, Քոչարյանը պատասխանել է. «Ռուսաստանը չվաճառեր, ուրիշից կգնեին»:

tert.am



Նման նյութեր