Անվաստահությունը դեռ կա. Ավինյանը այլևս չի վերադառնա կառավարութուն. politik.am
Advertisement 1000 x 90

Անվաստահությունը դեռ կա. Ավինյանը այլևս չի վերադառնա կառավարութուն. politik.am

Դեռևս 2020 թվականի ամռանը Politik.am-ը գրել էր, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Ավինյանը քաղաքական ավելի մեծ ախորժակ ունի, իսկ Փաշինյանը չի ցանկանում իր թիմում տեսնել մարդկանց, ովքեր կարող են առանձին միավոր դառնալ:

Սպասվում էր, որ Ավինյանը պաշտոնանկ կարվի 2020 թվականի սեպտեմբերին, բայց մինչ այդ տեղի ունեցավ Տավուշի սահմանային միջադեպը, իսկ սեպտեմբերի ավարտին սկսվեց պատերազմը: Պատերազմի ավարտից հետո էլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է ստեղծել տպավորություն, որ իր թիմում ճաք չկա և հենց դրա համար ել շարունակում է պահել Ավինյանին:

Իշխանությունների նախընտրական ցուցակի առաջին տասնյակը ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանը չի վստահում Տիգրան Ավինյանին: Եթե 2018 թվականին Տիգրան Ավինյանը իշխող թիմի չորրորդ համարն էր, ապա այս անգամ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների համաձան լինելու է ցուցակի 8-րդ համարում: Ընդ որում, իշխանության մյուս առանցքային դեմքերը կամ պահպանել են իրենց դիրքերը կամ առավել լավ դիրքեր են զբաղեցրել: Օրինակ, Արարատ Միրզոյանը կշարունակի լինել 2-րդ համարը, Ալեն Սիմոնյանը նախորդ անգամ 6-րդ համարն էր, իսկ այս անգամ կլինի 5-ը,  Սուրեն Պապիկյանը նախորդ անգամ 9-րդ համարն է եղել, իսկ այս անգամ կլինի 6-ը, Սասուն Միքայելյանը նախորդ անգամ 7-րդ համարն էր, իսկ այս անգամ կլինի 4-րդը, Լենա Նազարյանը կշարունակի մնալ 3-րդ համարում:

Ի դեպ, Politik.am-ի աղբյուրները պնդում են, որ եթե անգամ իշխանություններին հաջողվի հաղթել հունիսի 20-ի ընտրություններում, միևնույնն է Տիգրան Ավինյանն այլևս չի վերադառնա կառավարություն:

politik.am



Նման նյութեր