Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
Շուրջ հինգ ամսվա մեջ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով:
Սա ուղղակիորեն հանգեցնելու է աղքատների թվի ավելացման և ծայրահեղ աղքատության ընդլայնման: Շուկայում սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների (որոնց գերակշիռ մասը ներկրվում է) թանկացումների հիմնական պատճառը սա է:
Համավարակի դեմ պայքարում, երբ դեղորայքը ամբողջովին ներկրվում է, պետության նման քաղաքականությունը անպատասխանատվության դրսևորում է քաղաքացիների հանդեպ:
Խիղճ ունեցեք, փոխարժեքը չեք կարողանում կայուն պահել, գոնե դեղերի շուկայում խիստ կարգավորումներ մտցրեք, մարդկանց օգնեք համավարակի պայմաններում, որ էլ ավելի չվատթարանա վիճակները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4525619680788039