Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումներից.
«Համոզված եմ՝ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարիք ունի օբյեկտիվ լուսաբանման։
Ընդ որում, Սփյուռքի բոլոր օջախներն առանց բացառության։ Ամենուրեք նկատվում է կամ ինֆորմացիայի լրջագույն բացակայություն, կամ դեզինֆոռմացիա։
Այդ նպատակով տեղին կլինի հանրային հարգանք վայելող, գրագետ, թեմային ծանոթ, օբյեկտիվությունը պահպանած անձանց այցերը և հանդիպումները Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ստվար խմբերի հետ։ Սեփական փորձով եմ ասում. տրվող հարցերի ծավալն ուղղակի աննկարագրելի է…
հ.գ. զուտ այն ցուցանիշը, թե ինչքան դիտում է ապահովում հայությունը (իհարկե, ոչ միայն Սփյուռքից…) ռեժիմով անկանոն գոռացողների լայվերին և անգրագետ մեկնաբանություններին, արդեն բավական է հաստատելու ասածիս անհրաժեշտությունը։ Այդ բացը պետք է լրացնել որակյալ կոնտենտով։ Հասկանում եմ նաև, որ ասածս շատ աշխատատար է և բարդ իրագործելի՝ հատկապես,
որ գործող իշխանություններին դա բացարձակ ձեռնտու չէ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/4226057757413971