Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջենները ակնհայտորեն ուրախ չէ այն բանից հետո, երբ Բլեք Չայնան ամանորին ընդառաջ բաժամվեց Ռոբ Քարդաշյանից, վերցրեց 1 ամսական փոքրիկ Դրիմին ու հեռացավ այն տանից, որտեղ ապրում էր Ռոբի հետ։
Ըստ լուրերի, 61-ամյա Քրիս Ջենները Բլեք Չայնային առաջարկել է 5մլն դոլար, որպեսզի նա երեխայի խնամակալությունն ամբողջությամբ հանձնի Ռոբ Քարդաշյանին։
Քրիս Ջենների կողմից այսպիսի հսկայական գումար առաջարկելը կապված է այն բանի հետ, որ, ինչպես նշում են կայքերի աղբյուրները, Չայնան ամեն գիշեր մասնակցում էր փարթիների, փորձում էր օգտագործել Քարդաշյանների անունն ու Ռոբին վերաբերում էր որպես «կեղտի»։
Այս ցնցող լուրը տարածվեց այն պնդումներից հետո, թե իբր Բլեքը հարբած վիճակում ծեծել է Ռոբին, այնուհետ վերցրել Դրիմին ու դեկտեմբերի 17-ին հեռացել իրենց համատեղ տանից։
«Բլեքը պետք է մտածի Քրիս Ջենների առաջարկի մասին, քանի որ բոլորին հայտնի է, որ նա չի սիրում Ռոբին։ Նա պետք է վերցնի գումարն ու շարունակի կյանքը»,-ասել է Hollywoodlife-ի աղբյուրը։