«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրություն տալ Հանրապետության նախագահի անտրամաբանական գործողությունների համար». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրություն տալ Հանրապետության նախագահի անտրամաբանական գործողությունների համար». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանն իր էջում գրում է.

«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրություն տալ Հանրապետության նախագահի անտրամաբանական գործողությունների համար։

2021 թվականի ապրիլի 7-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը հանրային ծառայող է, հետևաբար նա իր ցանկացած գործունեության համար հաշվետու է հանրության առջև։ Նրա բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության և տրամաբանության շրջանակներում։ Որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական բացատրություն գտնել այն իրողությունը մեկնաբանելու համար, որ Հանրապետության նախագահը հանդիպում է կոլեգիալ պետական մարմնի անդամներից մեկի հետ։ Հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԲԴԽ-ի 10 անդամներից մեկը, որի հետ հանդիպել է Հանրապետության նախագահը։ Ընդ որում, դրանից ընդամենը մեկ օր առաջ, նախագահը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որն, ի պաշտոնե, ինքն է իրավասու ներկայացնել ԲԴԽ-ն այլ մարմինների հետ փոխհարաբերություններում։ Տարօրինակ է հատկապես Գագիկ Ջհանգիրյանի հետ նախագահի քննարկման հարցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, պարզվում է, որ նրանք քննարկել են դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերող հարցեր։ Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ո՛չ նախագահն է իրավասու զբաղվել դատաիրավական համակարգում բարեփոխումներով, ո՛չ Բարձագույն դատական խորհուրդը, առավել ևս դրա անդամներից մեկը։ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածով և «ՀՀ Դատական օրենսգրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, որտեղ բառ անգամ չկա դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին։

Նախագահի կայքի հաղորդագրություններից նկատելի է, որ ապրիլի 6-ից նախագահը մի շարք հանդիպումներ է ունենում մի շարք իրավաբանների և պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Նախագահը կարող է մասնագիտական հարցերի շուրջ խորհրդակցել մասնագետների և փորձագետների հետ, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են և պարտավոր են գործել բացառապես իրենց իրավասությունների շրջանակներում։ Այն ինչ տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը պարագայում բացարձակ անտրամաբանական է և կասկածելի, իսկ նախադեպի իմաստով՝ վտանգավոր։

Իհարկե, Հանրապետության նախագահն արդեն սովորության է վերածել լուրջ և հանգիստ դեմքով ապօրինություններ գործելը, սակայն նա պետք է նկատի ունենա, որ ամեն ինչ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ նա, իբրև հանրային պատասխանատու պաշտոնյա, պարտավոր է բացատրություններ տալ իր ցանկացած գործողությունների համար»։

https://www.president.am/…/President-Armen-Sarkissian…/

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրություններ տալ Հանրապետության նախագահի անտրամաբանական գործողությունների համար։

2021 թվականի…

Posted by Edgar Ghazaryan on Wednesday, April 7, 2021



Նման նյութեր