
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Մոսկվայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- նշել է Գևորգյանը։