Armsport.am-ը գրում է․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակը տարավ MMA-ում:
Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։
Յատկանշական է, որ Միհրան Հարությունյանը ռիգնգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:
Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում: