
Հեռուստաասղտ Քիմ Քարդաշյանը ծրագրում է մաշկի խնամքի միջոցների շարք թողարկել։ Նա արդեն իսկ գրանցել է Skkn by Kim ապրանքանյին նշանը։ Շարքը միջոցներ կներառի մաշկի, մազերի եւ եղունգների խնամքի համար։ Ապրանքանիշի ներքո նաեւ սննդային հավելումներ կթողարկվեն։ Քարդաշյանը նաեւ ապրանքային նշան է գրանցել գլխամաշկի խնամքի սարքերի եւ տան համար ապրանքների համար։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի եւ Skims ներքնազգեստ արտադրող ընկերության եկամուտների շնորհիվ հայտնվել է Forbes-ի միլիարդատերի ցանկում։ Ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է մեկ միլիարդ դոլար: