Ճիշտ դրած դիմակը եւ լավ օդափոխվող տարածքը շատ ավելի հուսալի են կանխում կորոնավիրուսով վարակումը, քան 1,8-2 մետր հեռավորության պահպանումը: Այսպիսի եզրակացության են հանգել University of Central Florida-ի գիտնականները:
Նոր հետազոտության ժամանակ նշված մասնագետները ստեղծել են համալսարանական լսարանի ուսանողներով եւ դասախոսներով համակարգչային մոդել, այնուհետեւ ստեղծել են օդի հոսանք եւ հաշվարկել SARS-Cov-2-ի տարածման հնարավոր ռիսկը, հայտնում է Medportal.ru-ն: Ենթադրվում էր, որ բոլոր ներկաները պետք է շենքում լինեին միայն դիմակներով:
Արդյունքները հաստատել են դիմակների օգուտը. պարզվել է, որ դրանք իսկապես կանխում են վիրուսային աերոզոլների ուղղակի ազդեցությունը՝ տաք օդի թույլ հոսանքի ստեղծման հաշվին: Դա աերոզոլներին ստիպում է ուղղահայաց տեղաշարժվել՝ մյուս ուսանողներին պաշտպանելով կաթիլներից:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օդի լավ ֆիլտրով օդափոխությունը վարակման ռիսկը նվազեցնում է 40-50 տոկոսով՝ չօդափոխվող տարածքների համեմատությամբ:
Միաժամանակ գիտնականները հաստատել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) վերջին հանձնարարականները՝ դիմակ կրելու դեպքում սոցիալական հեռավորությունը 6-ից մինչեւ 3 ֆուտ (91 սմ) կրճատելու մասին:
«Եթե համեմատենք դիմակ կրելու դեպքում վարակվելու հավանականությունը, մեր հետազոտության մեջ սոցիալական հեռավորության 3 ֆուտը չի մեծացրել վարակման ռիսկը 6 ֆուտի համեմատությամբ: Սա կարող է ապացուցել, որ դպրոցներն ու մյուս ձեռնարկությունները կարող են համավարակի ժամանակ անվտանգ աշխատել»,- ասել են գիտնականները:
news.am