
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) 2020-2021թ.-ի ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց՝ վայրի արջերին բնորոշ բնազդները։