ԱՄՆ-ն դատապարտել է Սուրբ Մակարի հայկական վանքում թուրք երիտարասարդների կազմակերպած խնջույքը. pastinfo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն դատապարտել է Սուրբ Մակարի հայկական վանքում թուրք երիտարասարդների կազմակերպած խնջույքը. pastinfo.am

Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը։

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-գրել է դեսպանը:

«Նշենք, որ նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդները առանց թույլտվության միջոցառում (խնջույք) էին անցկացրել»,- նշում է կայքը:

pastinfo.am



Նման նյութեր