Mediaport-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նորից նիստ է հրավիրել. օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է։Այսօր առավոտից ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը զանգում է հոգաբարձուների խորհրդի՝ իշխանական անդամներին և Փաշինյանի անունից հրահանգում է հրաժարվել իրենց անդամությունից։
Կառավարությունը խնդիր է դրել ամեն գնով տապալել ռեկտորի ընտրությունը, քանի որ հոգաբարձուների խորհրդի թերի կազմով ընտրությունն անորոշ ժամանակով հետաձգվելու է: Սա արվում է ԵՊՀ շենքի վաճառքը արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար: Իսկ գնորդը, ինչպես հայտնի է, Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է, որը շենքի տեղում պատրաստվում է հյուրանոց կառուցել:
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ են Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ֊ի նախկին տնօրենը, Կենտրոնական բանկի նախագահը, Կոմիտասի թանգարանի տնօրենը, փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը և այլոք։