Արսեն Թորոսյանը ու Ռուստամ Բադասյանը պարտվեցին. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյանը ու Ռուստամ Բադասյանը պարտվեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։

Հիշեցնենք, որ կառավարությունն իր նախորդ նիստերից մեկում հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ինքն այդ նախագիծը համարում է խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում եւ ուղղված է այն սահմանափակելուն:

Գաղտնիք չէ, որ կառավարությունում Թաթոյանի դեմ արշավ էր սկսել Արսեն Թորոսյանը, իսկ խորհրդարանում էլ՝ պատգամավորների այն հատվածը, որոնք գտնվում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազդեցության տակ։

Բայց այս հաղթանակը չի նշանակում, որ առաջիկայում կրկին հարձակումներ չեն լինի Արման Թաթոյանի ուղղությամբ: Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը դեռ առողջապահության նախարար եղած ժամանակից է թիրախավորել Թաթոյանին, քանի որ ՄԻՊ-ը քննադատել էր Առողջապահության նախարարության գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Ու պարզվում է` հենց Թորոսյանն էր առաջարկել այլեւս Թաթոյանին չկանչել կառավարության նիստերին»։



Նման նյութեր