Իրականում ինչու՞ էր Փաշինյանը գնացել Մոսկվա․ ովքեր են գերիների փոխարեն եկել Հայաստան. politik.am
Advertisement 1000 x 90

Իրականում ինչու՞ էր Փաշինյանը գնացել Մոսկվա․ ովքեր են գերիների փոխարեն եկել Հայաստան. politik.am

Հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված երեկվա տխուր իրարանցումը եւ դրանից հետո մամուլում, մասնավորապես՝ «Հրապարակում» տեղ գտած հրապարակումը, թե Մուրադովի հետ օդանավով Բաքվից ովքեր են ժամանել, լրիվ այլ հարթություն է տեղափոխում ինչպես Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ դրան հետեւած՝ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը։

Ըստ էության, կարող ենք դիտարկել, որ առկա է որոշակի գործընթաց, որը նույնիսկ կուլիսների հետեւում էլ չի, որը ընթանում է Մոսկվա-Երեւան-Բաքու հարթակում։ Անվանենք այն եռակողմ երկու հայտարարությունների կյանքի կոչում։ Ընդ որում, այդ գործընթացը որոշակիորեն արագացավ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունից հետո։ Ու հիմա կարծես թե տնտեսական կապերի եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը նոր թափ է ստացել։

Այստեղ տեղին է հիշել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարությունը, որ ընթանում են բանակցություններ, որպեսզի վերստին գործեն այն բոլոր տնտեսական կապերն ու տրանսպորտային հաղորդակցության ուղիները, որոնք եղել են Խորհրդային Միության շրջանում։

Սա այն է, ինչ առաջ է մղում Մոսկվան։ Անվանենք պայմանականորեն «Կովկասի վերայուրացման կամ նույնիսկ յուրացման ծրագրի սոցիալ-տնտեսական եւ լոգիստիկ-տրանսպորտային բաղադրիչ»։

Այս լույսի ներքո արդեն Փաշինյանի այցը Մոսկվա, որքան էլ ռուսական մամուլը եւ նրանց հետեւողությամբ նաեւ հայկական մամուլն ու փորձագետները, փորձեն այն նախընտրական լույսով ներկայացնել, իրականում հերթական հաշվետվությունը Պուտինին ներկայացնելու համար իրականացվող այց էր, եւ ոչ ավելին, իսկ մնացածն արդեն հայտարարություններ էին, որ արվեցին զուտ մամուլի եւ վերլուծական-փորձագիտական հանրույթի համար։

Այսինքն՝ զուգահեռ երկու օրակարգեր քննարկվեցին Մոսկվայում․ մեկը, որ տեսանք պաշտոնական լրահոսում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, եւ մյուսը, որ արդեն փակ դռների հետեւում խոսվեց եւ որի առնչությամբ Պուտինը նաեւ Ալիեւի հետ քննարկեց, հիմք ունենալով նաեւ Փաշինյանի հետ քննարկածների արդյունքները։

politik.am



Նման նյութեր