
Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը ճաշելու գնաց «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի և արցախցի մեծահարուստ Արմեն Բալայանի հետ։ Ճաշեցին Կասկադում գտնվող «Վայն Ռիփաբլիք» ռեստորանում։ Հանդիպումը տևեց մեկ ժամից ավելի։
Այս հանդիպման ուշագրավն այն է, որ Արմեն Բալայանը Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է, և Մուրադովի այս հանդիպումը միանշանակ չի ընկալվում ներկայիս քաղաքական իրողություններում։
Հիշեցնենք, որ այսօր Ռուստամ Մուրադովը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։