Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա: Այցի շրջանակում տեղի կունենա հանդիպում թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ:
Էրդողանի գրասենյակին վկայակոչելով՝ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ստամբուլում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Զելենսկու նախագահությամբ կընթանա Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստը:
Նիստը կանցկացվի նախարարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվելու են թուրք-ուկրաինական հարաբերությունները, բոլոր ասպեկտներով ռազմավարական գործընկերության մակարդակը, միջոցներ կարող են ձեռնարկվել նաեւ երկկողմ համագործակցության զարգացման եւ խորացման ուղղությամբ: