Moderna-ի (Նուբար Աֆեյանի ընկերություն) պատվաստված հիվանդների 82 տոկոսը հայտնել է ներարկման տեղում ռեակցիայի մասին: Այս մասին զեկույցը հրապարակվել է Journal of the American Medical Association-ում:
Ըստ զեկույցի՝ Moderna-ի պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո ստացողների 74 տոկոսը հայտնել է ներարկման տեղում տեղական ռեակցիայի մասին՝ ցավ, կարմրություն, այտուց եւ քոր: Ցավն ամենատարածված տեղական ռեակցիան էր. Դրան հանդիպել է Moderna-ի երկրորդ դեղաչափով պատվաստվածների 78 տոկոսը: Առաջինից հետո նման ռեակցիա նկատվել է ստացողների 71 տոկոսի մոտ:
Տեղական ռեակցիաներ կարող են հարուցել ցանկացած պատվաստանյութ, եւ մասնագետները պնդում են, որ դրանցից չպետք է վախենալ: Այս կողմնակի ազդեցությունն ամենատարածվածն է Moderna պատվաստանյութի դեպքում, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ այն առկա է նաեւ Pfizer պատվաստանյութ ստացողների մոտ:
Այլ հետազոտողներ պարզել են, որ Moderna-ի պատվաստանյութն արդյունավետ է Քենթից եւ Կալիֆորնիայից կորոնավիրուսի նոր շտամների դեմ, ընդ որում, այն նպաստում է հակամարմինների արտադրությանն առնվազն վեց ամսվա ընթացքում: